Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Գազպրոմ»-ը Ղրղզստանի համար կրկնակի կիջեցնի գազի գինը

«Գազպրոմ»-ը Ղրղզստանի համար կրկնակի կիջեցնի գազի գինը
01.09.2014 | 14:24

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հոկտեմբերից Ղրղզստանի սպառողներին բնական գազը կվաճառի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց արժեքով՝ հայտարարել է երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: ««Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ հանդիպման ընթացքում մենք գրեթե 2,5 ժամ քննարկել ենք հանրապետությունը գազով ապահովելու իրավիճակը։ Արդյունքում կայացվել են ռազմավարական տեսանկյունից կարևոր պայմանավորվածություններ»,- հայտարարել է նախագահը։ Գազը սպառողների համար Ղրղզստանի հյուսիսային շրջաններում և Բիշքեկում հոկտեմբերի 1-ից կէժանանա՝ 224 դոլարից դառնալով 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար։
Աթամբաևը տեղեկացրել է, որ քննարկվում է երկրի հարավային շրջանները գազով ապահովելու հարցը։

Դիտվել է՝ 3041

Մեկնաբանություններ